Գոհար Գասպարյան. հայ երգի սոխակ

ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանը XX դարի խոշորագույն  երգչուհիներից է (քնարակոլորատուրային սոպրանո): Գասպարյանի երգեցողությունը հեղաշրջում էր վոկալ արվեստում: Ավետիք Իսահակյանը Գոհար Գասպարյանին անվանել է  «Հայաստանի սոխակ»: