Հայաստանի կառավարության շենքը

Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարության շենքը (Կառավարական տուն): Հեղինակն է ճարտարապետության ակադեմիկոս, ՀՍՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Շենքը կառուցված է վարդագույն ֆելզիտային տուֆով՝ բազալտե գետնախարիսխի վրա: