Էջմիածնի Ավետարանի փղոսկրյա կազմը

Հայ գրչության և մանրանկարչության ձեռագիր մատյան։ Ձեռագրի կազմը բաղկացած է 36,5 x 30,5 սմ մեծության փղոսկրե երկու կողքերից, որոնք 7-րդ դ. աշխատանք են համարվում։ Կողքերից յուրաքանչյուրը բաղկացած է հնգական սալիկից, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է առանձին տեսարան։ Այդ կազմը վաղ քրիստոնեական հայկական արվեստի նշանակալից հուշարձաններից է։