Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը Մատենադարանի մոտ

Արձանի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ` պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ` պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։