Լենինի արձանը իր իսկ անունը կրող հրապարակում
Երևանի գլխավոր հրապարակում Լենինի արձանը տեղադրվել է 1940թ. նոյեմբերի 24-ին, եւ ապամոնտաժվել 1991 թվականին: Խորհրդային տարիներին ընդունված էր ասել, որ այս արձանը Լենինին լավագույն մարմնացումներից մեկն էր ԽՍՀՄ տարածքում, եթե ոչ լավագույնը: Արվեստի իրական գործ էր համարվում նաեւ արձանի պատվանդանը, որը ապամոնտաժվեց 1996 թվականին: