Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը Երևանում
Հուշարձանը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ փողոցում` Կոմայգու և Մանկական այգու միջև: Հուշարձանը կառուցված է գրանիտից ու բազալտից, բարձրությունը 8,6 մետր է։  Արձանի հետնամասում գտնվող պատերից մեկի վրա փորագրված է Եղիշե Չարենցի՝ Մյասնիկյանի հիշատակին 1936 թվականի ապրիլի 16-ին գրված քառատողի առաջին տողը. «Նայիրյան արևն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած»։