Կեչուտի ջրամբար
Արփա գետի վրա, Կեչուտ գյուղի մոտ գտնվող Կեչուտի ջրամբարը: Պատվարը քարալիցքային է՝ մոտ 50 մ բարձրությամբ, 230 մ երկարությամբ։ Ընդհանուր ծավալը 22, 5 միլիոն մ³ է, օգտակար ծավալը՝ 3, 5 միլիոն մ³, հայելու մակերեսը՝ 1, 2 կմ²։ Սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Կեչուտի ջրամբարը «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը։