Պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյան
Ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը։ Քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի XX դ. սկզբի, Հայաստանի առաջին հանրապետության, Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության պատմությանը և պատմագրությանը: