Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հուղարկավորությունը
1994 թվականի օգոստոսի 18-ին կյանքից հեռացած Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին: ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրի համաձայն՝ օգոստոսի 26-ից մինչև հուղարկավորության օրը` օգոստոսի 28-ը, հայտարարվել է համազգային սուգ: