Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի սիրտը հողին հանձնեցին Դսեղում
1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի ցանկությունը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: