Կենդանաբանական այգին ուղղաթիռի վթարից հետո
1991 թվականին ՀՀ ՆԳՆ Երևանի պետավտոտեսչության հսկիչ ՄԻ-8 ուղղաթիռն իր հերթական թռիչքը կատարելիս վթարի է ենթարկվել և ընկել Երևանի կենդանաբանական այգում։ Զոհվել է ուղղաթիռի ողջ անձնակազմը՝ բաղկացած 4 հոգուց։ Կենդանաբանական այգուն պատճառվել է միայն նյութական վնաս։