Երևանի Մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը

1981 թվականի մարտի 7-ին Կարեն Դեմիրճյանի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր այդ օրը շահագործման հանձնվեց 5 կայարան` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ» և «Սասունցի Դավիթ»: