ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանը XX դարի խոշորագույն երգչուհիներից է (քնարակոլորատուրային սոպրանո): Գասպարյանի երգեցողությունը հեղաշրջում էր վոկալ արվեստում: Ավետիք Իսահակյանը Գոհար Գասպարյանին անվանել է «Հայաստանի սոխակ»: