«Արթիկտուֆ» կոմբինատը

ՀԽՍՀ շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունը հիմնադրվել է 1928 թվականին, Արթիկի շրջանում։ Թողարկում է վարդագույն, դեղին, սև գույնի մշակված և անմշակ տուֆ, կիսամշակ բազալտ, երեսպատման սալիկներ, այլ շինաքարեր։