Հայաստանի Հեղափոխության թանգարան

Երևանում գտնվող Հեղափոխության թանգարանը բացվել է 1921-ին՝ Հայաստանի պատմության թանգարանի հեղափոխության բաժնի նյութերի հիման վրա։ Թանգարանում պահվել է ավելի քան 55 հզ. ցուցանմուշ (փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, գեղարվեստական գործեր)։