Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում

Դսեղ գյուղի կենտրոնում է գտնվում Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի հայրական տունը: Տուն-թանգարանը բացվել է 1939թ.՝ Թումանյանի ծննդյան 70 ամյակի առթիվ: Տան առջև՝ բազալտե պատվանդանի վրա, տեղադրված է մեծ գրողի կիսանդրին: Այս տանն է ծնվել Հովհաննես Թումանյանը 1869թ. փետրվարի 19-ին: