«Մայր Հայաստան». Երևանի ամենաբարձր արձանը

1967 թվականին Հաղթանակ զբոսայգում տեղադրված «Մայր Հայաստան» հուշարձանը համարվում է Երևանի ամենաբարձր արձանը։ Արձանի համար որպես նախատիպար վերցվել է կոնկրետ բնորդուհի` նա երևանաբնակ Ժենյա Մուրադյանն էր։ Արձանը խորհրդանշում է արդեն ընդհանուր հավաքական կերպար՝ հայ ռազմական ոգու, զինվորին մարտի դաշտ ուղարկող, ոգևորող հայ մոր, կնոջ, քրոջ կերպար։