Դերասանուհի Կարինե Սուքիասյան

Դերասանուհի  Կարինե Սուքիասյանը ստեղծագործական գործնեությունը սկսել է Լենինականի դրամատիկական թատրոնից (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն), ուր աշխատելով 4 տարի խաղացել է մի շարք գլխավոր դերեր: 1977-94թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ կերտել է շուրջ 20 դեր: Նկարահանվել է «Հեղնար աղբյուր», «Հայրիկ», «Ռայկոմի քարտուղարը», «Օդապարուկի օրը» ֆիլմերում: