Թատրոնի և կինոյի դերասանուհի Ալլա Թումանյանը

Ալլա Թումանյանը 1971-1990 թվականներին եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, 1990-1991 թվականներին՝ «Մետրո» թատրոնի դերասանուհի: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Տղամարդիկ» (1972թ.), «Ժայռը» (1973թ.), «Քաոս» (1973թ.), «Մխիթար Սպարապետ» (1978թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Խնձորի այգի» (1985թ.), «Օդապարուկի օրը» (1986թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Դեղատան խաչմերուկում» (1987թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ալիսիա» (2002թ.), «Արամ, Արամ» (2013թ.), «Թանջերին» (2013թ.), «Հարսնացուն Լաս Վեգասից» (2014թ.) և այլն: Նկարահանվել է նաև մի շարք հեռուստասերիալներում` «Կյանքի գինը» (2008թ.), «Էմիգրանտներ» (2009թ.), «Լոս» (2010թ.), «Մեղավորները» (2011թ.), «Ամերիկյան պատմություն» (2012թ.), «Մաեստրո» (2012թ.), «Կտակով թագուհին» (2014թ.), «Վտանգավոր խաղեր» (2015թ.) և այլն: