Մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանը

Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» (նախկին անվանումը՝ «Հոկտեմբերյան») կայարանը բացվել է 1989 թ. դեկտեմբերի 26-ին։ Կայարանը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում և դուրս է գալիս Տիգրան Մեծի պողոտա, Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու փողոցներ՝ «Ռոսիա» տոնավաճառի, Զորավար Անդրանիկի հուշարձանի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ։  Անվանակոչվել է Զորավար Անդրանիկի պատվին։ Մինչև 1991 թվականը 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության պատվին կոչվել է «Հոկտեմբերյան»։