Դերասանուհի Անահիտ Ղուկասյանը
Դերասանուհի Անահիտ Ղուկասյանը 1981 թվականին: Կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի կինն է: Թատրոնում և կինոյում կերտել է մի շարք դերեր: Խաղացել է Օ.Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել» (Կեսարիա), «Մոխրոտ» (Խորթ մայր), Կ.Խոդիկյանի «Հրեշտակ ցպահանջ» և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Աշնան արև» (1977թ.), «Տերը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Գնեք թույն» (1997թ.) և այլ ֆիլմերում: