Արցախի խորհրդանիշը՝ «Պապիկ-տատիկի» հուշարձանը
Հուշարձանի իսկական անվանումը «Մե՛նք ենք մեր սարերը»‐ն է («Մե՛նք ենք մեր լեռները»)։ Արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։