ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը 1991 թվականի նոյեմբերի 11-ին:

Մեր պետությունը դեռ չուներ Սահմանադրություն, և որոշվեց, որ իբրև խորհրդանիշ հարկավոր է ընտրել ավանդույթի ուժով ամրագրված որեւէ սրբություն: Որպես այդպիսին ընտրվեց Աստվածաշունչը` հաշվի առնելով նաև, որ հայերն առաջինն են աշխարհում պետականորեն ընդունել քրիստոնեությունը: ՀՀ նախագահի երդման համար ԱԺ հատուկ նիստին Մատենադարանից բերվեց հայկական հնագույն ամբողջական ձեռագիրը` 7-րդ դարի Վեհամոր ավետարանը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երդվեց` աջը ավետարանին դրած: