Կոմիտասի հուշարձանը Երևանում

Կոմիտասի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում. տեղադրվել է 1988 թվականին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։ Քանդակագործ՝ Արա Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան: